XX դարի ամենասարսափելի աղետներն ու պատերազմները


21:00 , 6 փետրվար, 2019

Նախորդ դարը լի էր տարատեսակ պատերազմներով, բախումներով, աղետներով։ Այս իրադարձություններից յուրաքանչյուրն ինքն իրենով սարսափելի էր և մարդկային մեծ թվով կորուստների է հանգեցրել։

Դարի ամենահայտնի պատերազմերը

20-րդ դարում շատ են եղել խոշոր պատերազմները և հակամարտությունները, որոնք մինչ օրս հիշվում են, քանի որ մարդկային մեծ կորուստների են հանգեցրել։ Սկսենք, իհարկե, Առաջին աշխարհամարտից. այն սկսվել է դարասկզբին մի քանի դաշնակիցների խմբերի միջև հետաքրքրությունների և շահերի բախման արդյունքում, որն էլ բերեց երկար ու արյունալի աղետի։ Առաջին աշխարհամարտին մասնակցություն են ունեցել աշխարհի 59 երկրներից 38-ը, այսինքն՝ բացարձակ մեծամասնությունը։ Այն շարունակվել է 4 տարի՝ 1914-1918 թ.։

Առաջին աշխարհամարտին հետևեց Երկրորդ աշխարհամարտը, որը ևս տևեց 4 տարի և պատմության մեջ անցավ որպես դարի ամենասարսափելի և կործանիչ պատերազմ։ Համաձայն ամենահամեստ ու զգույշ հաշվարկների՝ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում զոհվել է շուրջ 40 միլիոն մարդ, և դրանում ներգրավված են եղել գոյություն ունեցող 73 պետություններից 62-ը։ Այսինքն՝ դրան մասնակցում էր մոլորակի բնակչության 80%-ը, և այն ընթանում էր 3 մայրցամաքներում ու 4 օվկիանոսներում։

Նախորդ հարյուրամյակի տեխնոգեն աղետները

Ամենահայտնին ու վտանգավորը Չեռնոբիլի վթարն էր։ Այն տեղի է ունեցել 1986 թ. ապրիլին, և վտանգավոր էր, քանի որ չափազանց մեծ չափով ռադիացիա է արտանետել պայթյունի ընթացքում և ոչնչացրել է 4 էներգաբլոկ։ Միջուկային էներգիայի բնագավառում այս վթարին զոհերի թվով և հասցրած վնասի չափով ոչ մի վթար չի գերազանցել։

Ավելի վաղ՝ 1984 թ., տեղի էր ունեցել Բհոպալյան աղետը։ Հնդկաստանի գործարաններից մեկում միջատներին սպանելու համար նախատեսված թունաքիմիկատներ էին արտադրվում։ Պայթյունի արդյունքում գործարանում միանգամից 4000 մարդ մահացավ, ևս 8000-ը՝ հաջորդող շաբաթների ընթացքում։ Ավելի քան 500 000 մարդ թունավորում էր ստացել, որի հետևանքն այն էր, որ քաղաքի բնակչության կեսը տարբեր հիվանդություններ ձեռք բերեց։ Հարկ է նշել, որ պայթյունի պատճառն անհայտ է մինչ օրս։

20-րդ դարի բնական աղետները

20-րդ դարի ամենախոշոր բնական աղետը Չիլիի երկրաշարժն էր, որը տեղի է ունեցել 1960 թ.։ Այն ուժգին ցունամիի պատճառ էր դարձել, քանի որ դրա ուժգնությունը հասել է 9,5 բալի։ Երկրաշարժի արդյունքում մոտ կես միլիարդի վնաս էր առաջացել և զոհվել էր 2000 մարդ։ Առաջացած սողանքները մի քանի գետի հոսքի ուղղություն էին փոխել։

Պատմության ամենաբարձր ցունամին գրանցվել է Ալյասկայում 20-դ դարի կեսին։ Մի քանի կուբամետր ջուր և սառույց հասել էին ափ, ինչն էլ անմիջապես ափի հակառակ կողմի «պատասխան հարվածին» էր հանգեցրել։ Արդյունքում միայն 2 մարդ է զոհվել, քանի որ Ալյասկայի այդ շրջանը բնակեցված չէր։

Ամենասարսափելի մարդածին աղետը

Նախորդ դարի ամենասասափելի մարդածին աղետը, բնականաբար, ամերիկացիների կողմից Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունն էր։ Այն տեղի է ունեցել 1945 թ. համապատասխանաբար օգոստոսի 6-ին և 9-ին։ Ատոմական պայթյունից հետո քաղաքները բառացիորեն վերացան Երկրի երեսից։ Այս իրադարձությունը ցույց տվեց մարդկությանը, թե ինչքան քայքայիչ ու սարսափելի կարող է լինել միջուկային զենքի կիրառումը։