Տավուշի և Շիրակի մարզպետները նշանակվեցին


13:40 , 6 փետրվար, 2019

Panorama.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում  հաստատեց նոր մարզպետների նշանակման որոշումները: Մասնավորապես, Տավուշի մարզպետ նշանակվեց Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ՝  Դավիթ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի և Տավուշի նախկին մարզպետներ Կարեն Սարուխանյանն ու Վահե Ղալումյանն իրենց աշխատանքային  գործունեությունը շարունակում  են խորհրդարանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ