«Ես ընկերներ եմ կորցրել». «Սասնա ծռերը» չեն համաներվի Վալերիյ Օսիպյանի առարկության պատճառով (Video)


13:17 , 6 փետրվար, 2019

Այսօր ՊՊԾ գնդի զավթման գործով դատարանում ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով գնդի զավթման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր․ նա գործով տուժողի կարգավիճակ ունի:
Դատարանի հարցին, թե համաներում հայտարարելու մասին օրենքով սահմանվա՞ծ է առանձին դրույթ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների նկատմամբ, եթե տուժող կողմը չի առարկում, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»: 

Դատավոր Մակյանի հարցին, թե, այսինքն, կարո՞ղ է դատարանն արձանագրել, որ Օսիպյանն առարկում է այս գործով կոնկրետ տասը ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառել, ոստիկանապետը պատասխանեց. «Այո»:

Վալերիյ Օսիպյանի հարցաքննությունն ավարտվեց: