ԿԳ նորանշանակ փոխնախարարը «թմրանյութերի գործով» ձերբակալված չի եղել, բերման է ենթարկվել և ժամեր անց բաց թողնվել. ԿԳՆ պարզաբանումը


12:30 , 6 փետրվար, 2019

ԿԳՆ-ն արձագանքել է համացանցում տարածված տեղեկությանն այն մասին, որ ԿԳ նորանշանակ փոխնախարարը 2008-ին «թմրանյութերի գործով» ձերբակալված է եղել:

«Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումը կհաստատատի վերոգրյալը: Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն և ստուգել դրանք հրապարակելուց առաջ»,-հայտնել են ԿԳՆ-ից:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գրիշա Թամրազյանը երեկ նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ։