Կառավարության նիստը՝ ուղիղ


11:25 , 6 փետրվար, 2019

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում ներառված է 23 հարց, որից 14-ը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի:

Այսօր կքննարկվի Կառավարության ծրագրի նախագիծը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նշենք, որ չզեկուցվող հարցերի շրջանակում է Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծը: Կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշման նախագծերը: