Ադրբեջանում գիշերը տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով 3 մարդ է տուժել, գրանցվել է նաև 3 հետցնցում (Photo)


10:50 , 6 փետրվար, 2019

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի Շամախի շրջանում գիշերը գրանցված երկրաշարժի հետևանքով 3 մարդ է տուժել, այս մասին հաղորդում է ադրբեջանական Report գործակալությունը:

Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիային կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի փոխանցմամբ՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6 բալ, իսկ հարակից շրջաններում՝ 5,3:

Ավերածություններ են գրանցվել Շամախիի Քըզմեյդան, Ղայբուգուրթ, Նագարխանա գյուղերի տարածքում: 

Անվտանգության նկատառումներով դադարեցվել է տուժած բնակավայրեր գազամատակարարումը: Նշվում է, որ տարածքում առաջին բուժօգնության կետեր են բացվել՝ տուժած բնակիչներին տեղում օգնելու նպատակով: Շամախիում երկրաշարժի հետ կապված արտակարգ իրավիճակների հանձնաժողով է կազմվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ