Վարդենյաց լեռնանցքը մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է


10:30 , 6 փետրվար, 2019

Փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: