Էրդողանը հերթական անգամ մեղադրել է Եվրամիությանը խոստումները չկատարելու համար


01:46 , 6 փետրվար, 2019

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ մեղադրել է Եվրամիությանը, քանի որ ԵՄ-ն չի կատարել տված խոստումները: Էրդողանն այդ մասին հայտարարել է NTV հեռուստաընկերության եթերում:

Նախագահի խոսքերով, Եվրամիությունը չի կատարում իր պարտավորությունները Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի շրջանակներում:

«Եվրամիությունը չի կատարում մուտքի արտոնագրերի ազատականացման խոստումները»,- ավելացրել է Էրդողանը:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան կատարում է իր խոստումները:

«Եթե մենք կատարում ենք մեր պարտավորությունները, մենք ակնկալում ենք նման մոտեցում նրանց կողմից»,- ասել է Էրդողանը: