5 ամենակարևոր երևույթները, որը կարող ենք անել հարազատ մարդկանց համար


08:10 , 6 փետրվար, 2019

Այս խորհուրդների հեղինակ, անձնական արդյունավետության մարզիչ Լորի Դեշենը գտնում է, որ կյանքն առաջին հերթին այն մարդիկ են, ովքեր շրջապատում են մեզ։ Մեր շուրջը պարտադիր պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր մեզ տեսել են տհաճ, անհարմար իրավիճակներում և անկախ ամեն ինչից՝ շարունակում են մեզ աջակցել։ Սա մեզ տալիս է անվտանգության զգացում և հույս, որ ավելի լավ է լինելու։ Միևնույն ժամանակ, ըստ հեղինակի, հարաբերություններում կարևոր է ոչ միայն աջակցություն ընդունելը, այլ նաև աջակցելը։

Ինչպե՞ս հոգ տանել այն մարդկանց մասին, ովքեր թանկ են մեզ համար

Իսկապես կողքին լինել

Մի կողմ դրեք հեռախոսը և անջատեք ձայնը։ Եթե դուք սուպերհերոս չեք, ում ցանկացած պահի հնարավոր է՝ կանչեն աշխարհը փրկելու, ապա հաղորդագրությունները և զանգերը դժվար թե ավելի կարևոր լինեն, քան այն մարդը, ով ձեր կողքին է։ Ամբողջովին կենտրոնացեք դրա վրա։

Ուշադիր լսել

Երբեմն խոսակցության ժամանակ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում մեր պատասխաններին, քան զրուցակցի ասելիքին։ Դրա փոխարեն ավելի լավ է փորձեք ուշադիր լսել և հասկանալ նրան։

Ասել ճշմարտությունը

Ասեք այն ամենը, ինչը ճիշտ է ձեզ համար, անգամ եթե դրանից հետո նա կարող է անհարմար զգալ իրեն։ Մի տրվեք տհաճ երևույթները թաքցնելու գայթակղությանը։

Իրավիճակը օգտագործել ի նպաստ զրուցակցի

Մարդու մասին վատագույնը մտածելուց առաջ հնարավորություն տվեք նրան բացատրելու իրավիճակը։ Հնարավոր է՝ նա չէր ցանկանում կոպիտ լինել և վիրավորել ձեր զգացմունքները կամ էլ դուք սխալ եք արձագանքել նրա խոսքերին կամ գործողությանը, քանի որ վատ օր եք ունեցել։ Դադարեք ենթադրություններ անել և ուղղակի հարցրեք, թե ինչ է նկատի ունեցել։

Հիացեք բարձրաձայն

Ասեք, թե ինչի համար եք իրեն գնահատում, անգամ եթե այդ արարքները նրա համար ոչ մի դժվարություն չեն առաջացնում։ Գովեք նրան, քանի որ նա զարմանալի մարդ է և պետք է իմանա այդ մասին։