Գիտնականները պարզել են հոգեկան խանգարման պատճառներից մեկը


03:10 , 6 փետրվար, 2019

Ամերիկայի նյարդային խանգարման և ինսուլտի ազգային համալսարանի բժիշկները պարզել են, որ հոգեկան խանգարման առաջացման պատճառներից մեկը համարվում է գլխի վնասվածքը։

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1155 մարդ, ովքեր ունեցել են թեթև գանգուղեղային վնասվածք։ Միևնույն ժամանակ, գիտնականները հետևել են նաև մեկ այլ խմբի, որի անդամները գլխի վնասվածք երբեք չեն ունեցել, սակայն ունեցել են ձեռքի կամ ոտքի կոտրվածքներ։

Արդյունքներից պարզ է դարձել, որ վնասվածքից 6 ամիս անց գանգուղեղի վնասվածք ունեցողների մոտ սկսվել  են հետվնասվածքային սթրեսային խանգարումներ և դեպրեսիա։

Նշվում է նաև, որ գլխի վնասվածք ունեցողների միայն 21,2%-ն է հայտնել, որ վնասվածքից 6 ամիս անց հոգեկան տարբեր խնդիրներ է ունեցել։

Մյուս խմբի մոտ այս ցուցանիշը չի գերազանցել 8,7%-ը։ Հետազոտողները կարծում են, որ ստացված արդյունքները բժիշներին կարող են օգնել հասկանալ, թե որքան կարևոր է վնասվածքից մի քանի ամիս անց հատուկ ուշադրություն դարձնել հիվանդի հոգեկան վիճակին։