«Իմ քայլը» չզիջեց


19:40 , 5 փետրվար, 2019

Armdaily.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ում և Սևծովյանում միայն «Իմ քայլը» կլինի, այլ կուսակցություններից ոչ ոք չկա:  Ինչպես և հայտնել էինք, այսօր ԱԺ-ում գումարվել է խորհրդի նիստ, որն անցել է թեժ մթնոլորտում։ Armdaily.am-ին հաջողվեց ճշտել, որ խորհրդի նիստում քննարկվել է միջազգային պատվիրակությունների հարցը։ Արդյունքում որոշվել է, որ ՆԱՏՕ-ում չի լինելու ներկացուցիչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իսկ Սևծովյան տնտեսական համագործակցությունում չի լինի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ներկայացուցիչ:

«Իմ քայլը» խմբակցությունը սկզբում որոշել էր զիջել, սակայն հետո, քննարկումների արդյունքում չզիջեց խորհրդարանական ընդդիմությանը։ Հետաքրքիր է, թե անփորձ իշխանությունը ինչպես կկարողանա այդ երկու կարևորագույն պատվիրակություններում գլուխ հանել։