Կուսակցական հավաքներ Աժ-ում կարող են բոլորն անել. ԱԺ փոխնախագահ


18:00 , 5 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողներին վստահեցրեց` եթե Հանրապետական կուսակցությունը մի օր ցանկանա քննարկում անցկացնել Ազգային ժողովում, ապա որևէ խոչընդոտի չի հանդիպի:

«ԱԺ ղեկավարությունը դահիճը կտրամադրի իրենց: Այլ խնդիր է՝ արդյոք իրենք կկարողանան 132 մարդ հավաքել՝ դահլիճ լցնելու համար, թե ոչ», –տրակուսեց Սիմոնյանը:

Լրագրողների դիտարկմանը`նորմա՞լ է համարում, երբ մեկ կուսակցություն ԱԺ շենքում նիստեր է անում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նորմալ է, և եթե որեւէ կուսակցություն դիմի ԱԺ նախագահին այդ հարցով, ԱԺ նախագահը պարտավոր է դահլիճ տրամադրել, որովհետև այդ դահլիճը չի պատկանում մեկ կամ երկու կուսակցությունների, ՀՀ սեփականություն է»: