Գիտնականները պարզել են՝ ինչով է վտանգավոր մթության մեջ մարդու մեկուսացումը


21:15 , 5 փետրվար, 2019

2018թ․ նոյեմբերին պոկերի արհեստավարժ խաղացողը ցանկություն է հայտնել մասնակցելու մի փորձի, որի ընթացքում նա պետք է 30 օր մնար ամբողջովին մութ տարածքում։ Խոսքը վերաբերել է 100 000 դոլար շահումին։

Տղամարդը գտնվել է փոքրիկ, ամբողջովին մութ մի տարածքում, որտեղ եղել է միայն մահճակալ, սառնարան և լոգասենյակ։ 20 օր անց տղամարդը խնդրել է դադարեցնել փորձը՝ վերցնելով 62 400 դոլար։ Փորձի նպատակը եղել է այն, որ ապացուցվի, որ մարդը սոցիալական էակ է, քանի որ սոցիալական մեկուսացումը բազում բացասական հետևանքների է հանգեցնում։

Հետևանքներից մեկն այն է, որ մթության մեջ երկար մնալը հանգեցնում է ընկճախտի հակվածության և տեղեկատվության դժվար մարսելիության, ինչն էլ իր հերթին հանգեցնում է հիշողության և որոշումների կայացման վատթարացման։ Դա էլ կապված է քաղցկեղի, սիրտ-անոթային համակարգի, շաքարախտի, ճարպակալման առաջացման վտանգների մեծացման հետ։