Քայլի Ջեները խորհրդավոր կերպով ակնարկել է իր երկրորդ հղիության մասին


17:20 , 5 փետրվար, 2019

21-ամյա Քայլի Ջեները լրջորեն անհանգստացրել է իր երկրպագուներին, հայտարարելով, որ հետաքրքիր նորություն ունի: Սոցցանցում երկրպագուները Քայլիին տասնյակ ենթադրություններ են հղել: Նրանցից շատերը ենթադրել են, որ Ջեները կրկին հղի է իր 26-ամյա սիրելի Թրևիս Սքոթից և շուտով Քարդաշյան-Ջեներ ընտանիքում համալրում կլինի: Այդ ժամանակ Քայլին հերքել է բոլոր ենթադրությունները:

Սակայն Ջեների Instagram-ի վերջին գրառումը կրկին հետաքրքրություն է առաջացրել նրա հետևորդների շրջանում, որոնք սկսել են շնորհավորական մեկնաբանություններ անել: Instagram-ի իր էջում Քայլին սիրելիի՝ Թրևիս Սքոթի հետ լուսանկար է տեղադրել և հարցական մեկնաբանել․ «Երեխա № 2»:

Քայլին և Թրևիսը 1-ամյա դուստր ունեն՝ Սթորմին: