IBM-ի ղեկավարը հայտարարել է բարձրագույն կրթության անարդյունավետության մասին, բայց ինչ-որ բան այնպես չի ընթացել


16:33 , 5 փետրվար, 2019

Ջինի Ռոմետին սկզբում հայտարարել է, որ եկել են «նոր ժամանակներ», որը բոլորովին այլ մասնագետներ է պահանջում, իսկ մամլո հաղորդագրությունն անհետացել է ընկերության էջից:

Բուհական կրթության փաստացի անարդյունավետության և կարճատև կրթական ծրագրերի անհրաժեշտության մասին հրապարակումից հետո, IBM ընկերությունը ջնջել է համալսարանական կրթության «արժեքը կորցնելու» մասին բոլոր տվյալները և հիշատակումները: Այս պահին հասանելի է միայն Google-ի որոնողական համակարգի արխիվում պահեստավորված հաղորդագրության տարբերակը:

Image result for Глава IBM заявила о бесполезности высшего образования, но всё пошло не по плану

Հաղորդագրության մեջ P-TECH սեփական կրթական ծրագրերի մասով IBM-ի ղեկավարն ասել է, որ նոր դարաշրջանում պահանջվում են բարձրագույն կրթություն չունեցող փորձառու մասնագետներ, որոնք սակայն աշխատանքային մեծ փորձ պետք է ունենան, ինչպես նաև իրականացված ծրագրերի քանակ: Ռոմետին նշել է, որ բոլոր մասնավոր ընկերությունները պետք է ձգտեն նման աշխատակիցներ ունենալ, իսկ մոտ ապագայում այս ուղղությունը ֆինանսավորելուց հրաժարվելը կհանգեցնի կադրային ճգնաժամի: Այս հայտարարությունից հետո P-TECH կրթական ծրագրի վերաբերյալ բոլոր տվյալները ջնջվել են: IBM-ը որևէ լրացուցիչ մեկնաբանություն չի տրամադրել: