Եգիպտոսում գտնվել է ավելի քան 50 մումիա. հայտնում է Եգիպտոսի կառավարությունը (Photo)


22:30 , 5 փետրվար, 2019

Եգիպտոսում հայտնաբերել են հին գերեզմաններ, որտեղ գտնվել են ավելի քան 50 շատ լավ պահպանված մումիաներ:

Image result for Tuna el-Gebel

Մումիաները 9 մետր խորությամբ թաղված են եղել: Դրանք հայտնաբերվել են Մինյա նահանգում, որը երկրի կենտրոնական մասն է: 

50 մումիայից 12-ը երեխաներ են: 

Image result for Mummy

Որոշ մումիաներ փաթաթված են կտորի մեջ, իսկ մնացածը՝ սարկոֆագների:

Image result for bronze sculpture

Հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են զարդեր ու այլ թանկարժեք իրեր: Հնագետները կարծում են, որ սրանք պատկանում են հունահռոմեական ժամանակաշրջանին (մ․թ․ա․ 305-330թթ․)։

Image result for Tuna el-Gebel

Սա հնագետների՝ 2019 թ․-ի առաջին հայտնաբերումն է եղել: 

Image result for Mummy

Նրանց կարծիքով՝ մնացորդները կարող են պատկանել այն մարդկանց, ովքեր մեծ դեր են ունեցել պետական կառույցներում: