22:30 , 5 փետրվար, 2019Եգիպտոսում հայտնաբերել են հին գերեզմաններ, որտեղ գտնվել են ավելի քան 50 շատ լավ պահպանված մումիաներ:

Մումիաները 9 մետր խորությամբ թաղված են եղել: Դրանք հայտնաբերվել են Մինյա նահանգում, որը երկրի կենտրոնական մասն է:
50 մումիայից 12-ը երեխաներ են:

Որոշ մումիաներ փաթաթված են կտորի մեջ, իսկ մնացածը՝ սարկոֆագների:

Հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են զարդեր ու այլ թանկարժեք իրեր: Հնագետները կարծում են, որ սրանք պատկանում են հունահռոմեական ժամանակաշրջանին (մ․թ․ա․ 305-330թթ․)։

Սա հնագետների՝ 2019 թ․-ի առաջին հայտնաբերումն է եղել:

Նրանց կարծիքով՝ մնացորդները կարող են պատկանել այն մարդկանց, ովքեր մեծ դեր են ունեցել պետական կառույցներում: