Մարդիկ, ովքեր քույր ունեն, մյուսներից ավելի երջանիկ են. ահա թե ինչու


15:52 , 5 փետրվար, 2019

Գիտնականներն ապացուցել են, որ քույր ունենալը կյանքը մի քանի անգամ բարելավում է, հայտնում է Independent-ը:

Լեսթերնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդիկ, ովքեր քույր ունեն, իրենց ավելի երջանիկ են զգում և մեծամասամբ լավատես են: Դրա համար հարցում է կատարվել 17-25 տարեկան ավելի քան 570 մարդու շրջանում:

Մասնակիցները հոգեբանական անկետաներ են լրացրել, որոնք օգտագործվել են մի շարք հարցերի գնահատման համար, այդ թվում՝ հոգեկան առողջության և դրական աշխարհայացքի: Պարզվել է՝ քույրերն իրենց եղբայրներին և քույրերին հնարավորություն են տալիս ավելի բաց և շփվող լինելու իրենց զգացմունքներն արտահայտելու հարցում: