Իսրայելը թույլատրել է ԱԹՍ արտադրող ընկերությանը վերսկսել անօդաչուների վաճառքն Ադրբեջանին


14:20 , 5 փետրվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Իսրայելի կառավարությունը  փետրվարի 4-ին թույլատրել է Aeronautics Defense Systems Ltd. ընկերությանը, որը կասկածվում էր 2017թ.-ին Ադրբեջանի պահանջով իր դրոնները հայկական զինված ուժերի նկատմամբ փորձարկելու մեջ, վերսկսել անօդաչուների վաճառքն Ադբեջանին։ Այս մասին տեղեկանում ենք  The Times of Israel-ից։

«Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է ընկերությանը, որ լիցենզիայի կասեցումը դադարեցվել է։ Ընկերությունը կարող է շարունակել վաճառել իր անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանին»,-գրել է Aeronautics-ը։

Իսրայելի պաշտպանության նախարարության այս որոշումը քննադատել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հայտարարելով, որ Իսրայելի իշխանություններն, այսպիսով «կանաչ լույս» են տվել Արցախի բնակչության վրա հարձակումների համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ