Պուտինը և Ռոհանին առանձին հանդիպում կունենան Սոչիում


13:50 , 5 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին առանձին հանդիպում կունենան ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահների` Սոչիում Սիրիայի հարցով  բանակցությունների շրջանակում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

«Պուտինի և Ռոհանիի առանձին հանդիպում իսկապես ծրագրված է: Այն կկայանա փետրվարի 14-ին` Սոչիում Սիրիայի հարցով եռակողմ հանդիպման շրջանակում»,-ասել է  Պեսկովը: