Գրիշա Թամրազյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ


11:32 , 5 փետրվար, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիշա Թամրազյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման տեքստում։

Նշենք, որ Գրիշա Թամրազյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորն է։