Տղերք, աշխատեք, մենք թողնում ենք, որ աշխատեք, պարզապես աշխատեք, հերիք հեքիաթ հորինեք...


10:25 , 5 փետրվար, 2019
Ինձ այսօր հետաքրքրում է մեր բանակի սպառազինությունը, գազի, հոսանքի և հացի գինը, թոշակի բարձրացումը, որն, ի դեպ, 2008թ.-ից չի բարձրացել: Ինձ հետաքրքրում է ավիաչվերթների գները, երկաթգծի գոտիականացումը Հայաստանի տարածքում, վերջապես Արցախի անվտանգության հարցը... Մի խոսքով՝ ինձ հետաքրքրում է այն, ինչի համար գարնանը ոտքի կանգնեց ժողովուրդը։ Տղերք, աշխատեք, մենք թողնում ենք, որ աշխատեք, պարզապես աշխատեք, հերիք հեքիաթ հորինեք...