Տղամարդը չորս տարի ապրել է ատամի խոզանակը սրտում


05:30 , 5 փետրվար, 2019

Չինաստանի բնակիչը վիրահատության է ենթարկվել սրտից ատամի խոզանակը հեռացնելու համար: Daily Mail-ի տվյալներով, նա իբր «սուր առարկան» կուլ է տվել ալկոհոլի ազդեցության տակ:

29-ամյա Չժո անունով տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել 40 աստիճան ջերմաստիճանով: Ախտորոշման ընթացքում բժիշկները աջ թոքի շրջանում անբնական ստվեր են նկատել, ինչպես նաև բորբոքում սրտի շրջանում:

Image result for Мужчина прожил четыре года с зубочисткой в сердце

Վիրաբույժները հիվանդի սրտի խոռոչներից մեկից վեց սանտիմետրանոց ատամի խոզանակ են հեռացրել: Ենթադրվում է, այն անցել է շնչուղի, ծակել աջ թոքի պատը, ապա մտել սիրտը:

Երիտասարդը 4 տարի առաջ առողջության վատթարացում է զգացել և այդ ընթացքում բուժման վրա մոտ 280000 դոլար է ծախսել:

Image result for Мужчина прожил четыре года с зубочисткой в сердце

Չժոն պարբերաբար տառապել է թոքաբորբից և մարմնի բարձր ջերմությունից, սակայն բժիշկները երբեք չեն կարողացել բացահայտել հիվանդության պատճառը: Նրա մոտ որոշ մասնագետներ լեյկոզ են ախտորոշել, մյուսները սեպսիս:

Բժիշկները պնդում են, որ հիվանդին հաջողվել է ժամանակին անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալ և խուսափել օրգանների լուրջ վնասվածքներից: