ՄԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ Վենեսուելայի իրավիճակի վերաբերյալ


01:49 , 5 փետրվար, 2019

ՄԱԿ-ի քարտուղարությունը Վենեսուելայի իրավիճակի հետ կապված չի միանա երկրների խմբերից որևէ մեկին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը: Այս մասին փետրվարի 4-ին հաղորդվել է կազմակերպության կայքում:

Գուտերիշը նշել է, որ հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին:

«Եղել են մի շարք նախաձեռնություններ մի քանի խումբ երկրների կողմից: ՄԱԿ-ի քարտուղարությունը որոշել է չմիանալ դրանցից ոչևէ մեկին՝ միջնորդության մեր առաջարկի նկատմամբ վստահության պահպանման նպատակով, որպեսզի հնարավորություն ունենանք իրենց խնդրանքով օգնել ճգնաժամի քաղաքական լուծում գտնել»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Եվրամիությունը որոշել է միջազգային կոնտակտային խումբ ստեղծել՝ Վենեսուելայի ճգնաժամի ֆոնին:

ԵՄ մի շարք երկրներ Խուան Գուայդոյին ճանաչել են որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Չեխիան, Բելգիան, Նիդեռլանդները, Ավստրիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Լեհաստանը: