Ախալքալաքում գյուղտեխնիկա հնարավոր է գնել վճարելով գնի 50 տոկոսը, իսկ մնացածը կվճարի պետությունը


23:30 , 4 փետրվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները շրջում են գյուղերով, ծանոթանում գյուղատնտեսական խնդիրներին, ինչպես նաև բնակչությանը տեղեկացնում են պետական ծրագրի մասին: Այս մասին գրում է Jnews կայքը։ 

Այսօրվանից սկսած 2 ամսվա ընթացքում, տեղեկատվա -խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները պետք է շրջեն մունիցիպալիտետի 64 գյուղերով: Նրանք խնդրում են ֆերմերներին լինել ակտիվ և մասնակցել իրենց հանդիպումներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ