Հարգելի Թագուհի, Դուք ոչ մեկին մի մեղադրեք, գնացեք, կանգնեք Ձեր թիմի շատ տղամարդկանց մոտ ու ամոթանք տվեք


23:04 , 4 փետրվար, 2019

Երկար ստատուս Թագուհի Ղազարյանի ու մնացածի մասին

Էն, որ Թագուհի Ղազարյանի վրա սկսված (կամ նման տպավորություն է) խոսակցությունները դարձել են քննարկման ու դատապարտման թեմա, շատ նորմալ է, ու սխալ է աղջկա մասին վատ բաներ ասել, հատկապես տղու կողմից։
Բայց մյուս կողմից, եթե վերանանք Թագուհու անձից ու դիտարկենք, որ իշխանության ներկայացուցիչ իգական սեռի հանդեպ սխալ քայլեր են արվում, ու դրանից փորձում են որպես տուժող ներկայացնել, ապա ո՞ւր էիք, երբ նախկին իշխանության կանանց էին վարկաբեկում, քֆրտում, համարները քցում ինտերնետ ու զանգում, ինչ ասես, ասում։ Հը՞, ո՞ւր էիք։

Ձեզ թվում ա՝ էդ կանանց/աղջիկներին երեխա, մայր, հայր, բարեկամ ծանոթ չունեի՞ն, չարաչար սխալվում եք, եթե ձեզ թվում էր, որ էդ մարդկանց վրա ղժժալը տղայավարի էր քաղաքական հայացքների պատճառով, ապա դուք չարաչար սխալվում եք։

Ինչ եմ ուզում ասեմ, Թագուհին ակամայից կամ կամավոր դարձավ «թիրախ», բայց և՛ Թագուհին, և՛ իշխանական կանայք ապագայում ստանալու են էն, ինչ իրենք են սովորեցրել, էն, ինչի իրանք են արժանի ու էն, ինչ իրանք են սերմանել։

Վայելեք, Թագուհու անձին չի հասնում, բայց էս իշխանություններին հասնում ա էս ամենը։

Հարգելի Թագուհի, Դուք ոչ մեկին մի մեղադրեք, գնացեք, կանգնեք Ձեր թիմի շատ տղամարդկանց մոտ ու ամոթանք տվեք, քանի որ իրանց մեղքով է էս ամենը, ու համարեք, որ նրանք 90 տոկոս մեղավոր են։

Հերիք ա պաթոսի միջոցով անցյալը մոռանաք ու «զոհ» ձևանաք, ոչ մեկդ զոհ չեք, դուք ստանում եք էն, ինչ սովորեցրել եք, ու հետևաբար արժանի եք։

Սիրում եմ բոլորիդ։