Հրդեհ Լոռու մարզի Շնող գյուղում. տուժածներ չկան


21:30 , 4 փետրվար, 2019

Փետրվարի 4-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Այրվել են 11-րդ փողոցի տներից մեկի բաղդադե տանիքն ու առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 100 քմ):