Եղիսաբեթ II թագուհին տարհանման գաղտնի ծրագիր ունի. ԶԼՄ-ներ


23:20 , 4 փետրվար, 2019

Մեծ Բրիտանիայի թագուհուն և թագավորական ընտանիքի մյուս անդամներին Brexit-ի պատճառով զանգվածային անկարգությունների ժամանակ Լոնդոնից կտարհանեն:

Բրիտանական թագավորական ընտանիքը Լոնդոնից տարհանվելու ծրագիր ունի Brexit-ի պատճառով զանգվածային բողոքի ակցիաների դեպքում, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ի հետ առանց հետագա համագործակցության մասին համաձայնության: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով Նախարարների կաբինետի գաղտնի պլանը:

Նշվում է, որ ծրագիրը մշակվել է սառը պատերազմի ժամանակ, երբ Միացյալ Թագավորության իշխանությունները ԽՍՀՄ-ի կողմից լրջորեն դիտարկել են միջուկային սպառնալիքը: Եղիսաբեթ II թագուհին և Էդինբուրգի դուքսը Լոնդոնից պետք է փոխադրվեին գաղտնի վայր:

«Արտակարգ տարհանման այս ծրագիրը գոյություն ունի 1962-ից: Այժմ այն վերակողմնորոշվել է զանգվածային անկարգությունների դեպքում»,- գրում է թերթը: