Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել են քաղաքացու ինքնասպանությունը, ով փորձում էր կամրջից ցած նետվել


20:00 , 4 փետրվար, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով՝ ինքնասպան լինել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներին հաջողվեց կանխել այդ տղամարդու ինքնասպանության փորձը, ով տեղափոխվեց ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ոստիկանությունը պարզում է այդ տղամարդու ինքնությունն ու դրդապատճառը:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: