Պուգաչովա-Գալկին զույգի նոր լուսանկարը համացանցում բուռն քննարկումների առիթ դարձել


19:00 , 4 փետրվար, 2019

Ռուս հումորիստ Մաքսիմ Գալկինը տիկնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում։

Լուսանկարում ամուսինները գրկախառնվել և ժպտում են։ «Բոլորին ուրախ տրամադրություն ենք մաղթում»,- մակագրել է Գալկինը։

Օգտատերերի շրջանում հակասական արձագանքի է արժանացել լուսանկարը։ Ոմանք հաճոյախոսություններ են շռայլել զույգի հասցեին, ոմանք էլ վիրավորական մեկնաբանություններ են թողել՝ «տատ և թոռ», «պառավը և պատանին» և նման բովանդակությամբ։