Իրանում ածխաջրածինների եւ բնական գազի ռեկորդային պաշարներ են արձանագրել


21:10 , 4 փետրվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

Իրանի հեղուկ ածխաջրածինների կորզվող պաշարների ծավալը ներկայում գտնվում Է ռեկորդային մակարդակի վրա եւ կազմում Է 160,12 մլրդ բարել, բնական գազինը՝ 33,33 տրլն խորանարդ մետր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է Shana գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական նավթընկերության (NIOC) տվյալները: 
«Դա Իրանին դարձնում Է մոլորակի վրա նավթահումքի, խտանյութի եւ գազի պաշարների՝ աշխարհում խոշորագույն տիրակալը»,-գրում Է գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: