«Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք. այդ ելքը Նիկոլի՝ օր առաջ հրաժարականն է». Էդուարդ Շարմազանով


15:56 , 4 փետրվար, 2019

Այսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք. Փաշինյանն ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։

Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։ Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված՝ նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։ 

Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։ Իշխանությունը, իսկ առավել ևս՝ պետությունը խաղալիք չէ, որ ինչպես ուզես, քշես։

Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք, և այդ ելքը Նիկոլի՝ օր առաջ հրաժարականն է։