Մինուս 5 կգ՝ 7 օրվա ընթացքում. որն է այս հրաշք դիետայի գաղտնիքը


15:11 , 4 փետրվար, 2019

Այս հրաշք դիետայի գաղտնիքն այն է, որ ծախսում եք սննդի հետ օրգանիզմ ներթափանցող էներգիան՝ ուտելիքը մարսելու և հեշտ նիհարելու համար: Եթե ցանկանում եք արագ նիհարել, ապա, միանշանակ, այս սննդակարգը ձեզ համար է: Ամենակարևորը՝ սովի զգացողությունը ձեզ չի տանջի այս դիետայի ժամանակ, և օրվա ընթացքում կարող եք ուտել նշված սնունդը, որքան կամենաք:

Իհարկե, եթե ցանկանում եք հասնել լավ արդյունքի, ապա կարելի է սահմանափակել նաև դրա քանակը: Որպեսզի ձեզ զերծ պահեք վիտամինների պակասից, կարող եք այս սննդակարգի հետ միասին ընդունել վիտամինային կոմպլեքս:

Ֆիզիկական վարժությունները նույնպես արդյունավետ կլինեն, բայց եթե կտրականապես հրաժարվում եք վարժություններից, մի անհանգստացեք, այս սննդակարգն ամեն ինչ կանի ձեր փոխարեն:

1. Մրգային օր – Ամբողջ օրվա ընթացքում կերեք տարբեր մրգեր՝ բացառությամբ բանանի: Քաշը կորցնելու համար լավագույնս նպաստում է ձմերուկը: Ձմերուկի օրը կթեթևացնի ձեզ: Իհարկե, ձմերուկ պետք է ուտել սեզոնին, այնպես որ, քանի դեռ ձմերուկ չկա, կարող եք ուտել ուրիշ մրգեր, եթե որոշել եք շտապ նիհարել:

2. Բանջարեղենային օր – Կերեք միայն բանջարեղեն՝ թարմ, շոգեխաշած, խաշած: Սննդից բացառեք լոբազգիներն ու եգիպտացորենը:

3. Բանջարեղեն+մրգեր - Ամբողջ օրը վայելեք՝ ուտելով ցանկացած տեսակի բանջարեղեն և միրգ: Թարմ բանջարեղեններից աղցան պատրաստեք՝ համեմված կիտրոնի հյութով և կծու չիլի պղպեղով:

4. Բանան+յոգուրտ - Մի զարմացեք, այսօր կարող եք և պետք է ուտեք բանան, քանի որ ձեր օրգանիզմն ունի հավելյալ հանքանյութերի կարիք, իսկ բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Մեկ օրվա ընթացքում կարող եք ուտել 8 բանան, խմել 8 բաժակ ոչ յուղոտ կաթ և օգտագործել ցածր յուղայնությամբ յոգուրտ:

5. Հավ + լոլիկ – Ամբողջ օրը ձեր սննդակարգում պետք է լինեն հավն ու թարմ լոլիկները: Հավը կարելի է փոխարինել հնդկահավով: Անպայման շատ ջուր խմեք. կերած յուրաքանչյուր լոլիկ պետք է կոմպենսացնել 1 բաժակ ջրով, որպեսզի օրգանիզմը մաքրվի ավելորդ աղերից և թթուներից:

6. Հավ+բանջարեղեն - Վեցերորդ օրը կարող եք ուտել հավ և ցանկացած տեսակի բանջարեղեն: Իհարկե, բացառությամբ կարտոֆիլի և լոբազգիների:

7. Ապուրի օր - Պատրաստեք ապուր, որը կարող եք ուտել ամբողջ օրը և դրա հետ մեկտեղ այրել ավելորդ ճարպերը: Սուպը կարող եք պատրաստել 2 մեծ սոխով, 1 դդմիկով, 1 բուլղարական պղպեղով, լոլիկով, նեխուրով և կանաչիով: Խաշեք բանջարեղենները, պատրաստի ապուրը մանրացրեք հատուկ սարքի մեջ (блендер):

Նիհարելու համար պետք է հիշեք ձեր նպատակակետը: Կամքի ուժ բոլոր մարդիկ էլ ունեն, որպեսզի դիմանան 7 օր: Այս տեսակ դիետայի ժամանակ լյարդը լիցքաթափվում է, ստամոքսը՝ հանգստանում, կարգավորվում է արյան մեջ շաքարի քանակությունը: