ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու կարգադրություն է ստորագրել


14:50 , 4 փետրվար, 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը.

1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 

1) մինչև ս. թ. փետրվարի 7-ը Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տեղադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հայտարարությունը, 

Սահմանադրությամբ և օրենքներով՝ դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները և դրանք հավաստող փաստաթղթերի ցանկը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացման ժամկետ սահմանելով մինչև ս. թ. փետրվարի 28-ը, ժամը 18:00, 

2) Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդների ցուցակը և հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները) մինչև ս. թ. մարտի 5-ը փոխանցել աշխատանքային խմբի անդամներին,

3) կազմակերպել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի յուրաքանչյուր հավակնորդի հետ անհատական զրույցի անցկացումը աշխատանքային խմբի կողմից՝ մինչև ս. թ. մարտի 15-ը,

4) կազմակերպել աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի՝ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների ներկայացումը Հանրապետության նախագահին՝ մինչև ս. թ. մարտի 20-ը»,- ասված է կարգադրության տեքստում: