Իրաքում հարձակման է ենթարկվել իրանցի ուխտավորների ավտոբուսը


11:00 , 4 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Հարձակումը տեղի է ունեցել Բաղդադից 50 կմ հյուսիս Սալահ էդ Դին նահանգում: Անհայտ անձինք կրակ են բացել Սամերայից Բաղդադ իրանցի ուխտավորներ տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ: Ավտոբուսում եղել է 10 մարդ, որոնցից 7-ը վիրավորվել են: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:

Դեռեւս ահաբեկչական որեւէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: