Իժևսկում տեսագրել են, թե ինչպես են բժիշկները պայքարում Դեցլի կյանքը փրկելու համար (Video)


09:59 , 4 փետրվար, 2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են շտապ օգնության աշխատակիցները փորձում օգնություն ցույց տալ և փրկել ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) կյանքը:

Տեսանյութում երևում է, որ երաժիշտն անգիտակից ընկած է հատակին համերգասրահի հանդերձասրահում, որտեղ և վատացել էր: Կանչով ժամանած բժիշկները վերակենդանացման գործողություններ են անում, սակայն ապարդյուն:

Երգչի ներկայացուցիչը հայտնել է, որ շտապ օգնությունը դեպքի վայր է ժամանել 5 րոպեի ընթացքում, ինչից հետո բժիշկները կես ժամ փորձել են փրկել նրան:

35-ամյա Դեցլի մահվան մասին հայտնի է դարձել առավոտյան: Նա մահացել է Իժևսկում կայացած համերգից հետո: Նախնական տվյալներով` մահվան պատճառը սրտի կանգն է: