Կույսեր, օրը ձեզ համար բազմաթիվ հաճելի անակնկալներ է պատրաստել. փետրվարի 4-ի աստղագուշակը


09:16 , 4 փետրվար, 2019

Խոյ։ Այսօր ստիպված կլինեք զբաղվել կուտակված այն գործերով, որոնք դուք միշտ հետաձգել եք: Հաճախ են կոնֆլիկտներ ծագում ազգակաների հետ: Այսօր նաև դժվարությամբ կդիմակայեք գայթակղություններին, ինչի հետևանքով էլ անհետևողական քայլերի կդիմեք:

Ցուլ։ Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է: Ձեր մտերիմների գործողությունները ձեզ հիասթափեցնում են: Ցանկալի է կենտրոնանալ իրոք կարևոր գործի վրա, այդ կերպ դուք գոնե կկարողանաք մոռանալ տհաճ մանրուքները:

Երկվորյակներ։ Օրը բարենպաստ է նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Խուսափեք անտեղի շտապողականությունից, կարելի է առաջ գնալ ձեզ համար հարմարավետ տեմպով: Ռոմանտիկ հարաբերությունների առումով օրը չեզոք է և չի խոստանում ոչ հաճելի անակնկալներ, ոչ էլ խնդիրներ է առաջ բերում:

Խեցգետին։ Աշխատեք որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել սկսած գործերը: Տարեց ազգականների հետ համբերատար եղեք, հաճախ ինքներդ ձեզ հիշեցրեք այն մասին, որ, միջամտելով ձեր կյանքին, նրանք առաջնորդվում են բարի մղումներով: Նոր հարաբերությունները ձեզ համար դրական լիցքերի աղբյուր կդառնան:

Առյուծ։ Այսօր դուք դժվար թե զսպեք ձեր ցանկությունները, քանի որ դրանք շատ ուժեղ են: Օրը հարմար է ուղևորությունների և ոչ մեծ գնումների համար: Դուք մեծ բավականություն կստանաք աշխարհիկ միջոցառումների այցելելուց: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, սակայն դրանք որևէ լուրջ շարունակություն չեն ունենա:

Կույս։ Օրը ձեզ համար բազմաթիվ հաճելի անակնկալներ է պատրաստել: Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչելու վաղուց ծրագրած մտահղացումներ: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր երբևէ ձեր կյանքում կարևոր դեր են խաղացել: Տնային գործերը հոգնեցնում են սովորականից ավելի: Խոշոր գնումները ցանկալի չեն:

Կշեռք։ Բարդ օր է շփումների առումով, քանի որ ձեզ հաճախ սխալ են հասկանում: Կոնֆլիկտներն ու վեճերը ծագում են ամեն մի մանրուքից: Օրվա դրական կողմերից կլինի ինչ-որ ստեղծագործական մտահղացումների իրականացման հնարավորությունը: Վաղեմի հոբին կարող է ձեզ համար եկամուտների նոր աղբյուր դառնալ:

Կարիճ։ Այսօր դուք դժվար թե դժգոհեք կենսական եռանդի պակասից: Օրվա ընթացքում այնքան բան կհասցնեք անել, այդ թվում՝ և բարդ գործեր, որ ինքներդ էլ կզարմանաք ձեր հաջողությունների վրա: Վատ օր չէ կոմերցիոն գործունեության համար: Ներդրումներ կարելի է անել միայն սեփական բիզնեսի մեջ:

Աղեղնավոր։ Չարժե օրն անցկացնել տանը նստած. այսօր առավել հարմար պահն է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հաճելի մարդկանց հետ շփվելու համար: Հնարավոր են անսպասելի ուշադրության նշաններ, հաճելի նվերներ: Չի բացառվում անգամ, որ սիրո խոստովանություններ լսեք: Լավ օր է ընտանիքի անդամների շրջապատում հանգստանալու համար:

Այծեղջյուր։ Այսօր դուք ասում եք այն ամենը, ինչ մտածում եք: Եթե հանկարծ որոշեք հեռավոր վայրեր մեկնել, ապա հիշեք, որ ուղևորության նախապատրաստությունն ամենալուրջ վերաբերմունք է պահանջում:

Ջրհոս։ Չնայած այն բանին, որ օրվա առաջին կեսը լի է անախորժություններով ու թյուրիմացություններով, այնուամենայնիվ, դուք կպահպանեք ձեր հանգիստ հոգեվիճակը: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար. արժե ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, ովքեր կարող են գործնական օգնություն ցուցաբերել:

Ձկներ։ Ամենահաճելի օրերից չէ, սակայն շատ բան կախված է հենց ձեզանից: Բացասական միտումների ազդեցությանը հակադրեք կամք, վեհանձնություն և սթափ միտք, ու շատ բան դրական ընթացք կստանա: Հնարավոր է, որ աջակցություն ստանաք այնպիսի մարդկանցից, ում կենսափորձով ու խելամտությամբ դուք միշտ հիացել եք: