09:30 , 4 փետրվար, 2019Tert.am-ը գրում է․
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վնասվածքներ են ստացել, հաղորդում է РИА Новости-ն՝ Օրինջ շրջանի հրշեջ ծառայությանը հղումով:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Յորբա Լինդա քաղաքում: Օդանավն ընկել է մասնավոր տան վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Զոհվել է երկու մարդ, տուժել՝ ևս երկուսը: Ինչպես նշվում է հրշեջ ծառայության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, տուժածները հոսպիտալացվել են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ