Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն փետրվարի 14-ին Սոչիում


02:48 , 4 փետրվար, 2019

Operativ.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 14-ին Սոչի քաղաքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է TACC-ը՝ Anadolu գործակալությանը հղումով:

«Փետրվարի 14-ին մենք պարոն Պուտինի հետ Սոչիում հանդիպում կունենանք», - հայտնել է Էրդողանը:

Ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Hurriyet թերթի հետ զրույցում հայտարարել էր, որ փետրվարի 14-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստան – Թուրքիա – Իրան գագաթնաժողովը, որի հիմնական թեման կլինի սիրիական ճգնաժամի կարգավորումը: NTV հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպման ժամանակ Պուտինը, Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին կքննարկեն Իդլիբյան դեէսկալացիայի գոտում տիրող իրավիճակն ու ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից: