Պատրաստեք այս բիսկվիթային տորթն ու վայելեք այն ձեր նախընտրած ըմպելիքների հետ


08:45 , 4 փետրվար, 2019

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • շաքարավազ - 180 գ
  • ձու - 1 հատ
  • կեֆիր - 1 բաժակ
  • սոդա - 10 գ
  • կակաոյի փոշի - 1 ճ/գ
  • ալյուր - 1 բաժակ
  • Կրեմի համար՝
  • կարագ - 300 գ
  • ձու - 2 հատ
  • ձվի դեղնուց - 3 հատ
  • վանիլային շաքար - 1 թ/գ
  • շաքարավազ - 180 գ
  • Գլազուրի համար՝
  • եփած խտացրած կաթ - 200 գ
  • կակաոյի փոշի - 1 ճ/գ
  • շաքարավազ - 6 ճ/գ
  • ջուր - 50 մլ
  • կարագ - 100 գ

Պատրաստման եղանակը

Ձուն ու շաքարավազը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք 1 թ/գ տաք ջուր և խառնում ենք։
տորթ-արքայազն-3
Այնուհետև ավելացնում ենք կեֆիրն ու խառնում ենք։
տորթ-արքայազն-4
Ավելացնում ենք սոդան ու կակաոյի փոշին և թեթևակի խառնում ենք։
տորթ-արքայազն-7
Կակաոյից հետո ավելացնում ենք ալյուրն ու խառնում։
տորթ-արքայազն-8
Ձևամանը պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորն ու 40 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Ջեռոցի դուռը չի թույլատրվում բացել առաջին 25 րոպեների ընթացքում, այլապես խմորը չի բարձրանա։
տորթ-արքայազն-9
Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի, ապա բաժանում ենք երկու մասի։
տորթ-արքայազն-10
Կրեմը պատրաստում ենք այս եղանակով։
տորթ արքայազն 5
Պատրաստում ենք խտացրած կաթով ջնարակը հետևյալ բաղադրատոմսով։
տորթ արքայազն 6
Թողնում ենք, որ գլազուրը սառչի, ապա զարդարում ենք շաքարի փոշով։
տորթ-արքայազն-12