Մեծ Բրիտանիայում առևանգել են Լոնդոնի Heathrow օդանավակայանը հսկող բազեին


01:45 , 4 փետրվար, 2019

Անհայտ անձինք առևանգել են Լոնդոնի Heathrow օդանավակայանը այլ թռչուններից հսկող Մայլո անունով բազեին, հայտնում է The Sun-ը:

Պարբերականի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Հսկողության տեսախցիկների ֆիքսած կադրերից երևում է, թե ինչպես են երեք տղամարդիկ մոտենում մեքենային, որտեղ գտնվում էր բազեն, կոտրում ապակին, որից հետո այնտեղից հանում թռչնին:

Բազեի տիրուհին հաղորդել է, որ Մայլոին առևանգել են իր բացակայության ժամանակ, երբ նա գնացել էր հյուրանոցում համար պատվիրելու:

Պարբերականը նշել է, որ Մայլոի տիրուհին անհանգստացած է, քանի որ բազեն անծանոթ մարդկանց ձեռքից սնունդ չի ուտի:

Տեղեկացվում է, որ ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, իսկ բազեի տիրուհին թռչնին վերչադարձնելու դեպքում հազար ֆունտ ստեռլինգ պարգևավաճար է խոստացել: