Ինչ է օրվա ընթացքում ուտում աշխարհի ամենաբարեկազմ կանանցից մեկը


22:08 , 3 փետրվար, 2019

Աշխարհի ամենասեքսուալ սուպերմոդելներից մեկը և Ինստագրամի աստղ Էմիլի Ռատակովսկին առաջին անգամ պատմել է իր սննդակարգի մասին, որը թույլ է տալիս նրան շքեղ մարմին ունենալ:

Ամերիկյան ELLE-ին տված հարցազրույցում սուպերմոդելը պատմել է, որ առավոտը սկսում է սուրճով և կրուասանով: Սուպերմոդելը չի սահմանափակում իրեն քաղցրեղենի հարցում և առավոտը համարում է իդեալական ժամանակահատված ցանկացած թխվածքի համար:

«Ես շատ եմ սիրում կրուասաններ: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր չիփսեր և կոնֆետներ են ուտում, բայց առավոտյան ինձ ինչ-որ քաղցր բան եմ թույլ տալիս»:

Ինչ վերաբերում է ճաշին, ապա 27-ամյա աստղը միշտ ուտում է բուսական աղցան և սթեյք:

«Ես ամեն օր երկաթի անհրաժեշտություն եմ զգում, այդ պատճառով էլ ամեն օր ճաշին ուտում եմ հյութալի սթեյք և  բուսական աղցան: Մաքուր սպիտակուցը և թաղանթանյութը գեղեցիկ կազմվածքի և առողջության բանալին են»:

Իսկ ահա ընթրիքից Էմիլին խուսափում է: Հարցազրույցում նա նշել է, որ երեկոյան ժամը 6-ից հետո հանդիպում է ընկերների հետ և բավարարվում է միայն ըմպելիքներով և բանջարեղենային ապուրներով: