20:18 , 3 փետրվար, 2019
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 500 գր
- միս տավարի (աղացած) - 300 գր
- սոխ - 1 գլուխ
- ձու - 1 հատ
- ալյուր - 180-200 գր
Պատրաստման եղանակ
Կարտոֆիլը խաշում և հովացնում ենք: Սոխը մանր կտրատում ենք և ձիթայուղի մեջ տապակում: Այնուհետև սոխը լցնում ենք աղացած մսի մեջ, աղ և պղպեղ ենք ցանում և լավ խառնում:
Կարտոֆիլը կեղևազրկում ենք, անցկացնում մանր քերիչով և վրան ձու կոտրում: Լավ խառնում ենք, ավելացնում ալյուրը և խմոր հունցում:

Խմորը գրտնակում ենք, շրջաններ ձևավորում և մեջը դնում միջուկը:

Ռուլետանման փաթաթում ենք և բուսայուղի մեջ յուրաքանչյուր կողմից 2 րոպե տապակում: Այնուհետև շարում ենք ձևամանի մեջ և 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 20 րոպե:

Վայելում ենք:

Գեղեցիկ կարկանդակ , որը շատ հեշտ պատրաստման եղանակ ունի