Երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի Քարվաճառ քաղաքի մոտակայքում. ուժգնությունը կազմել է 3-4 բալ


11:20 , 3 փետրվար, 2019

Սույն թվականի փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության  Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում, Նոր Վերին Շեն և Նոր Բրաջուր գյուղերում 3 բալ ուժգնությամբ: