Աբորտի մասին


23:00 , 8 հունիս, 2013

 

Երբ տեր Կյուրեղի մոտ խոսք է գնում աբորտի մասին կամ ինչ-որ մեկը հարց է տալիս, տեր հայրը միշտ պատասխանում է՝ չե՞ք մտածել, որ այն երեխան, որին ցանկանում եք սպանել, կարող է դառնալ մի Վարդան Մամիկոնյան, մի Չարենց, մի Կոմիտաս: 

Քիչ առաջ ռուսական "Կուլտուրա"-ով հաղորդում էր Արամ Խաչատրյանի մասին: Պատմեցին, որ նա իրենց ընտանիքի հինգերորդ որդին էր, և իր մայրը ցանկացել էր ընդհատել հղիությունը: Մինչև անգամ պահարանի վրայից էր թռել, որ ընդհատվի: Չէր ստացվել: Արդյունքում ծնվել էր Արամ Խաչատրյանը՝ մեր ազգի հպարտությունն ու մեծություններից մեկը:

Էս պատմության վրա հիշեցի տեր հոր ասածը: Իրոք որ, թողե՛ք որ ծնվեն երեխաները, էլի...