«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով երկօրյա աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն
21:41 , 2 փետրվար, 2019 Փետրվարի 1-2-ը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ողջ կազմով երկօրյա աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում պատգամավորները հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաև Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի և պատգամավորների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Պատվիրակության անդամներն այցելել են նաև Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել նրանց շիրիմին: Այցի վերջում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ այցելել են նաև Արցախի առաջնագծում տեղակայված զորամասեր, տեղում ծանոթացել պայմաններին և զինվորների առօրյային: