Մեր նման երկրների դեպքում անթույլատրելի է հանրային գիտակցության մեջ և հատկապես երիտասարդներին ներարկել այն միտքը, թե՝ գնա բանակ, 2 տարի է՝ պարտքդ կտաս երկրին, կվերադառնաս:
Զորացրվելուց հետո էլ, մեր կյանքի յուրաքանչյուր փուլում էլ, պետք է ապրենք այն գիտակցումով, որ մեր առաքելություն երկրի պաշտպանության, անվտանգության ապահովման գործում ավարտված չէ: