Գերմանացի լրագրողը Ստալինի պրոֆիլն է ստեղծել Tinder-ում և հասցրել է շատ երկրպագուներ գրանցել


23:00 , 2 փետրվար, 2019

Գերմանացի լրագրող Փոլ Շվենը Tinder-ում ստեղծել է երիտասարդ Իոսիֆ Ստալինի էջը: Vice կայքի փոխանցմամբ՝ պրոֆիլի երկրպագուները հիմնականում տղամարդիկ են:

Լրագրողը 27 տարեկան Ստալինի մի քանի լուսանկարներ է ներբեռնել և մակագրել․ «Հարաբերությունները գալիս և գնում են, իսկ սերը մնում է»՝ որպես անդրադարձ 1942թ․ հնչեցված հայտնի նախադասության․ «Պատմության փորձն ասում է, որ հիտլերները գաիս և գնում են, իսկ գերմանացի ծողովուրդը և Գերմանիա պետությունը մնում են»։Image result for Немецкий журналист Пауль Швенн

Շվենը գրել է, որ իր «հերոսը» երկսեռական է, ինչից հետո էջը կտրուկ տարածում է գրանցել։ Լրագրողի խոսքով՝ այնպիսի տպավորություն էր, ասես յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ էջը սկսում էր հետաքրքրել նոր ճաղատացող տղամարդկանց։

Փորձն ավարտվել է Բեռլինում տեղի ունեցած անհաջող հանդիպումից հետո։ Նա հանդիպել է Սոֆյա անունով մի աղջկա հետ, ինչից հետո էջը արգելափակել են վիրավորական նյութերի հրապարակման պատճառով։