ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետևանքով նոր՝ «սառցե տաբատներ» ֆլեշմոբ է սկսվել


22:00 , 2 փետրվար, 2019

ԱՄՆ-ում անոմալ ցրտերի հետևանքով սոցցանցերում նոր ֆլեշմոբ է մեկնարկել՝ «սառցե տաբատներ» անունով։

Ֆլեշմոբի մասնակիցները փողոց են հանում թաց ջինսերը, որոնք անմիջապես սառչում են ցածր ջերմաստիճանի պատճառով։ Ամերիկացիներից ոմանք սառեցնում են ոչ միայն տաբատները, այլև կոստյումը և վերնաշապիկը։

Հայտնի է, որ ռեկորդային սառնամանիքների պատճառով ԱՄՆ-ի Արևմուտքում զոհվել է 10 մարդ։