Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը և նրա ամուսինը՝ արքայանզ Հարին, անսպասելիորեն Բրիսթոլում One25 բարեգործական կազմակերպություն են այցելել, հաղորդում է The Telegraph-ը։
Նշվում է, որ կազմակերպությունն օգնում է սեքս ինդուստրիայի աշխատակիցներին, անտուններին և բոլոր նրանց, որոնք որևէ կախվածության դեմ են պայքարում։ Խոհանոց այցելելիս Մարքլը որոշել է բանանների վրա նրանց համար ուղերձ թողնել։ Նա գրել է «Դու ուժեղ ես», «Դու յուրահատուկ ես», «Դու սիրված ես», «Դու քաջ ես»։ Բանաններն ուտելիքի ծանրոցի մի մասն են, որը նվիրել են կազմակերպությանը։